Լոս Անջելեսում տեղի է ունենում «Օսկար» կինոմրցանակի պարգեւատրման 90-րդ արարողությունը: Արարողությունը, ինչպես նաեւ անցյալ տարի, վարում է Ջիմի Քիմմելը: Ինչպես միշտ, այն անցկացնելու համար ընտրվել է Dolby Theater-ը:
Ի դեպ, արարողությունը, որը սովորաբար տեղի է ունենում փետրվարին, այս անգամ անցկացվում է մարտի սկզբին, քանի որ փետրվարին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Հարավային Կորեայում անցկացված Ձմեռային Օլիմպիադային:
«Լավագույն կանացի դերակատարում» անվականարգում հաղթեց Ֆրենսիս ՄակԴորմանդը («Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»):
«Օսկարի» համար պայքարում էին՝
Սալի Հոքինսը՝ «Ջրի ձեւը»
Մարգո Ռոբինը՝ «Տոնյան ընդդեմ բոլորի»
Սիրշա Ռոնանը՝ «Լեդի Բյորդ»
Մերիլ Սթրիփը՝ «Գաղտնի դոսյե»:
«Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում հաղթեց՝ Հարի Օլդմանը («Մութ ժամանակներ»):
Նրա մրցակիցներն էին՝
Տիմոտի Շալամեն՝ «Անվանիր ինձ քո անունով»
Դենիել Կալույան՝ «Հեռու գնա»
Դենզել Վաշինգթոնը՝ «Ռոման Իսրայել, Esq.»
Դենիել Դեյ Լյուիսը՝ «Անտեսանելի թել»:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում գլխավոր մրցանակը հանձնվեց՝ Գիլյերմո դել Տորոին («Ջրի ձեւը»):
«Օսկարի» համար պայքարում էին՝
Քրիսթոֆեր Հոլանը՝ «Դյունկերկ»
Ջորդան Փիլը՝ «Հեռու գնա»
Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բյորդ»
Փոլ Թոմաս Անդերսոնը՝ «Անտեսանելի թել»
Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձեւը»:
«Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում հաղթեց՝ Սեմ Ռոքուելը («Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»):
Մրցակցություն էին կազմում՝
Ուիլեմ Դեֆոն՝ «Ֆլորիդա» նախագիծ»
Վուդի Հարելսոնը՝ «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»
Ռիչարդ Ջենքինսը՝ «Ջրի ձեւը»
Քրիսթոֆեր Փլամերը՝ «Աշխարհի բոլոր փողերը»:
«Երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարում» անվանակարգում մրցանակը ստացավ՝ Էլիսոն Ջենին («Տոնյան ընդդեմ բոլորի»):
«Օսկարի» համար պայքարում էին՝
Մերի Ջեյ Բլայջը՝ «Մադբաունդ» ֆերման»
Լեսլի Մենվիլը՝ «Անտեսանելի թել»
Լորի Մետկաֆը՝ «Լեդի Բյորդ»
Օկտավիա Սփենսերը՝ «Ջրի ձեւը»: