ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվեց «Լոս Անջելեսին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

«Ինտեր Մայամիի» արգնետինացի հարձակվող Լիոնել Մեսին մեկնարկային կազմում էր եւ կատարեց երկու գոլային փոխանցում։


«Ինտեր Մայամիի» գոլերը խփեցին արգենտինացի հարձակվող Ֆակունդո Ֆարիասը, իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան եւ էկվադորցի հարձակվող Լեոնարդո Կամպանան։

«Ինտեր Մայամին» Արեւելյան կոնֆերենցիայում 25 միավորով 14-րդ տեղում է։