1962թ.գիտնականները Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցում հայտնաբերել են մի շատ հետաքրքիր փաստ. այդտեղ զուգամիտում են Ադենի ծոցի և Կարմիր ծովի ջրերը, իսկ Կարմիր ծովի և Հնդկական օվկիանոսի ջրերը չեն խառնվում. դրանից հետո արդեն սկսեցին ուշադիր հետազոտել Ատլ.օվկիանոսի և Միջ. ծովի ջրերը:
Արդեն հազարավոր տարիներայս երկու ջրային մասսաները հանդիպում են Ջիբրալթարի նեղուցում. ինքնըստինքնյան պետք է ենթադրվեր, որ վաղուց պետք է միախառնված լինեին այդ երկու հսկա ջրային զանգվածները, նրանց խտությունը և աղիությունը պետք է նույնացված լինեին կամ գոնե նմանվեին միմյանց, բայց...
Նույնիսկ այն վայրերում, որտեղ նրանք պետք է զուգամիտեին, յուրաքանչյուրը պահպանում է իր հատկությունները:
Այնուհետև օվկիանոսագետները 20-րդ դարի վերջին քառամյակում զարմանալիորեն պարզեցին, որ այդ տարօրինակ երևույթը նկարագրվել է դեռևս 1400 տարի առաջ:
Սակայն գիտնականները տվեցին այդ հրաշքի բացատրությունը. երկու ծովի ջրերը չեն կարող միանալ, քանի որ գոյություն ունի մի ֆիզիկական ուժ, որ կոչվում է մակերեսային լարվածություն, և հենց դրա պատճառով էլ հարևան ծոցի ջրերը չեն կարող միանալ միմյանց.
Վաղուց մարդիկ գիտեցել են այս հրաշքի մասին, սակայն չեն ունեցել տարրական գիտելիքներ այն բացահայտելու համար: