«Ժամանակ» թերթը գրում է. «Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործով նոր զարգացումներ կան։ Ինչպես հայտնի է, նախօրեին Հատուկ քննչական ծառայությունում քննվող սպանություն պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի շրջանակում կալանավորվել է ևս մեկ քննիչ՝ Քննչական կոմիտեի Հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության քննիչ Արտակ Հովհաննիսյանը։
Մեր տեղեկություններով՝ Արտակ Հովհաննիսյանը կալանավորվել է Ալավերդցի Վահագի մտերիմ ընկերոջ, նրա աջ ձեռքը համարվող Արթուր Մնացականյանի՝ Արկոյի ցուցմունքի հիման վրա։ Մասնավորապես Արկոն իր ցուցմունքի ժամանակ նշել է, որ քննիչին Վահագի հրահանգով 5000 ԱՄՆ դոլար է փոխանցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում