Բաղադրիչներ

ալյուր - 3 բաժակ

շաքարավազ - 2 ճ/գ

խմորիչ - 1 թ/գ

աղ - 1 թ/գ

ձու - 1 հատ

թթվասեր - 1 բաժակ

ջուր - 1/4 բաժակ

կարագ - 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

Տեղադրել կարագը և թթվասերը կաթսայի մեջ, ապա ավելացնել ջուրը և խառնել: Տեղափոխել զանգվածը կրակի վրա և տաքացնել, բայց ոչ մի դեպքում չթողնել եռալ: Պետք է ստացվի միատարր հարթ զանգված:

Առանձին ամանի մեջ կոտրել ձուն, վրան լցնել մաղված ալյուրը, ապա աղը, խմորիչը, շաքարավազը և խառնել: Ավելացնել նաև յուղային զանգվածը և խմոր հունցել:

Ձեռքերով հունցել այնքան, մինչև որ խմորը այլևս չկպչի ձեռքերին: Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ էլ ալյուր ավելացնել:

Խմորը ծածկել սրբիչով և թողնել հասունանա սենյակային ջերմաստիճանում 1-2 ժամ: Խմորը պետք է ծավալով ավելանա մոտ 2 անգամ:
Պատրաստի խմորից առանձնացնել փոքրիկ գնդիկներ: Դրանք հենց լինելու են ապագա «նապաստակները»: Խմորի ամեն գնդիկի վրա մկրատով ականջներ ստանալ, ինչպես ցույց է տրված նկարում:

Թխվածքաբլիթները տեղադրել փայլաթիթեղով կամ պերգամենտային թղթով պատված տապակի վրա և ատամի փայտիկով փոքրիկ անցքեր անել՝ որպես աչքեր:

Թխել ջեռոցում մոտ 15 րոպե 190 աստիճանում՝ մինչև նուրբ ոսկեգույն երանգի առաջացումը:

Ի դեպ՝ թխվածքաբլիթ նապաստակը կարելի է պատրաստել տարբեր միջուկներով՝ չրերով, ջեմով կամ շոկոլադով:

Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%A9%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A1%D5%A2%D5%AC%D5%AB%D5%A9-%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%AF/