ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության հուշագրի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նշվել է, որ հուշագիրը կստորագրվի Հայաստանի և Էստոնիայի նախարարների նախատեսվող հանդիպման ժամանակ:
Երկկողմ համագործակցության համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է հատկապես բարձրագույն կրթության ոլորտում միջբուհական կապերի հաստատումն ու ամրապնդումը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրագործումը: Շեշտելով, որ հայ և էստոնացի ժողովուրդների ավանդական բարեկամության լավագույն դրսևորումն է համարվում Էստոնիայի Տարտու քաղաքի համալսարանում հայագիտական ամբիոնի առկայությունը, Ա.Աշոտյանը վստահություն է հատնել, որ հայ-էստոնական կրթական հարաբերությունները կարող են զարգացման լավ հեռանկար ունենալ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների համագործակցության հնարավորություններին միջին մասնագիտական կրթության ոլորտում, որտեղ հեռանկարային են համարվում գյուղատնտեսական մասնագիտությունները: