ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Պրիիտ Տուրկին: Հանդիպման ընթացքում  նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության հուշագրի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նշվել է, որ հուշագիրը կստորագրվի Հայաստանի և Էստոնիայի նախարարների նախատեսվող հանդիպման ժամանակ: 

 

Երկկողմ համագործակցության համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել  է հատկապես բարձրագույն կրթության ոլորտում  միջբուհական կապերի հաստատումն ու ամրապնդումը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրագործումը:  Շեշտելով, որ   հայ և էստոնացի ժողովուրդների ավանդական բարեկամության լավագույն դրսևորումն է համարվում Էստոնիայի Տարտու քաղաքի համալսարանում հայագիտական ամբիոնի առկայությունը, Ա.Աշոտյանը վստահություն է հատնել, որ  հայ-էստոնական կրթական հարաբերությունները կարող են զարգացման լավ հեռանկար ունենալ:
 Հանդիպման ընթացքում անդրադարձ է  եղել նաև երկու երկրների համագործակցության հնարավորություններին միջին մասնագիտական կրթության ոլորտում, որտեղ հեռանկարային են համարվում գյուղատնտեսական մասնագիտությունները: