Արցախի Հանրապետությունում այսօր՝ մարտի 29-ին, ականի պայթյունի հետեւանքով զոհվածներն ու տուժածներն արցախցիներ են: Այս մասին հայտնեցին բրիտանական HALO Trust կազմակերպությունից:
«Տղամարդկանց խումբն է եղել»,- ասացին կազմակերպությունից՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել:
Նշենք, որ 2 տուժածներն եւ 3 զոհերն ականազերծմամբ զբաղվող «HALO Trust» կազմակերպության աշխատակիցներ են: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է գնահատվում, նրան այժմ վիրահատում են:
Պաշտոնապես դեպքի վերաբերյալ որեւէ բան չի հաղորդվում: Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հորդորեցին սպասել պաշտոնական տեղեկատվության, իսկ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ հայտնեց, որ կատարվածը բանակի հետ որեւէ կապ չունի: