Քալիֆորնիա նահանգի բժշկական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, հաղորդում է «Գազետա»-ն` վկայակոչելով CNN-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Ալիսո Վյեխո քաղաքում: Մի քանի մարդ վիրավորվել է, նրանց թիվը ճշտվում է:
Նշվում է, որ պայթյունի ալիքը կոտրել է ապակիները եւ վնասել առաջին հարկերի ծածկերը: Մասնագետները պայթուցիկների կամ գազի հետքեր չեն հայտնաբերել:
Օրինջ շրջանի շերիֆի բաժնի ղեկավար Դեյվ Սոյերն ասել է, որ դա կարող էր լինել ինչպես կանխամտածված պայթյուն, այնպես էլ դժբախտ դեպք:
Արտակարգ ծառայությունների աշխատակիցները անվտանգության նկատառումներից տարհանել են մոտակա տների բնակիչներին: