ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կիրակնօրյա հանգիստն անցկացնում են բլոտ խաղալով։ Սփյուռքի նախարարն այս մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցում։
«Թող ինձ ների բնապահպանության նախարարը, բայց պաշտպանության նախարարին ես ու Ռոստոմյանը մի կերպ հաղթեցինք»,- գրել է նա։
Նա գրառմանը կից նաև լուսանկար է հրապարակել։