Շքեղ Delahaye ռոդսթերը համարվում է մոլորակի ամենագեղեցիկ ավտոմեքենան։ Շուտով այն, որպես մոդել, 100 տարեկան կդառնա, սակայն մինչ օրս դիզայներներն այն գլուխգործոց են համարում։


Խոսքը Delahaye 135 Competition-ի մասին է, 1936 թվականի արտադրության։ Թողարկվել է 15 այդպիսի ռոդսթեր, իսկ տվյալ օրինակին 100 միավորանոց սանդղակով գնահատելիս փորձագետները հենց 100 միավոր են տվել։

Վաճառքի հանված ավտոմեքենան բաղկացած է օրիգինալ դետալներից, իսկ թափի ներքո ունի 3․5 լիտր, 120 ձիաուժ հզորությամբ մրցարշավային շարժիչ։

Այն նախատեսվում է վաճառել 25 մլն դոլարով։

Image result for Delahaye 135 Competition