Ամերիկյան NASA աերոտիեզերական գործակալությունը մտադիր է առաջիկա ութ տարվա ընթացքում Լուսնի վրա կայան ստեղծել, որտեղ մշտապես տիեզերագնացներ կլինեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես նշում է The Daily Star-ը, այսպիս ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել դեպի տիեզերք տարբեր նյութերի տեղափոխման ոլորտում մասնավոր ընկերությունների մրցակցության շնորհիվ:
«Այն, ինչ տեղի է ունեցել կոմերցիոն տիեզերական արձակումների ոլորտում, շուտով կազդի նաեւ է Լուսնի վրա կոմերցիոն ինդուստրիայի վրա: Ես համոզված եմ, որ այս երկու ոլորտների միջեւ ընդհանուր շատ բան կա»,- հայտարարել է Moon Express-ի գործադիր տնօրեն Բոբ Ռիչարդսը: Ընդ որում, NASA- ն եւ մասնավոր կորպորացիաները նախատեսում են արդեն 2019 թվականին տարբեր ավտոմատացված գիտական գործիքներ ուղարկել Լուսին:
2017 թվականի դկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեպի Լուսին գիտաարշավների վերսկսման անհրաժեշտության մասին, ինչը դադարեցվել է 1972 թվականի Ապոլոն 17-ի թռիչքից հետո: