Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 22-ին` ժամը 16:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները դուրս են բերել 24-ամյա Ռ. Ա.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 22-ին ժամը 17:40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել: