«Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր, դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանն Instagram-ում էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված հրապուրիչ լուսանկարում մոդելը ներկայացել է շատ ճերմակ, ամառային տոպով, իսկ մարմնի մնացած հատվածները Շուշանը ծածկել է ամառային լայվեզր գլխարկով:
Ի դեպ, սոցցանցի նրա միկրոբլոգից տեղեկանում ենք, որ գեղեցկուհին այժմ գտնվում է Աստանայում:
Անդրադառնալով գայթակղիչ լուսանկարին նշենք, որ դրա ներքո՝ մեկնաբանության հատվածում խոսելով մարդու հոգու գեղեցկության մասին ռուսալեզու գրառում է կատարել: Նա գրել է. «Գեղեցիկ լինել, չի նշանակում այդպիսին ծնվել, քանզի գեղեցկությանը մենք կարող ենք սովորոլ: Երբ մարդը հոգով է գեղեցիկ, ինչպիսի գեղեցկություն կարող է նրա հետ համեմատվել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շուշանն Instagram-ի իր հետեւորդներին ներկայացել էր կրքոտ՝ անկողնային լուսանկարով:
Իր տեղադրած լուսանկարում Շուշանը ներկայացել էր խալաթով, իսկ նրա մազերը փաթաթված էին սրբիչով: Երկու դեպքում էլ դերասանուհին որեւէ կերպ չի մեկնաբանել իր հրապարակումները: