Երեկ esyes.am-ն անդրադարձել էր այն տեղեկատվությանը, որ Արամեն և Աննան նշանվել են: Լուրը ճշտելու համար խոսել էինք Արամեի մենեջեր Արտյոմ Հակոբյանի հոետ, ով ասել էր, որ այդպիսի նորություն չկա:
Այսօր, սակայն, Արտյոմը զանգահարեց խմբագրություն և տեղեկացրեց, որ լուրը համապատասխանում է իրականությանը, պարզապես Արամեն և Աննան իրենք էին ցանականում այդ մասին հայտարարություն անել:
Իրականում օրերս կայացել է զույգի ընտանիքների հանդիպումը, որը կարելի է նաև նշանադրություն համարել: Այս առիթով մեծ հավաքույթ չի կազմակերպվել: «Արամեն պատրաստվում էր այդ մասին հայտարարություն անել, բայց որոշ մարդիկ առաջ ընկան: Նրանք դա անելու իրավունք չունեին, սակայն քանի որ արդեն խոսվել է այդ մասին, Արամեն ևս մեկ անգամ ասում է, որ այո, նշանադրությունը տեղի է ունեցել,- esyes.am-ին ասաց Արտյոմն ու հավելեց, որ ամեն ինչ նեղ ընտանեկան շրջանակներում է տեղի ունեցել: -Եթե Արամեն ինքը չի խոսում այն ամենի մասին, ինչ կատարվում է, ոչ մի այլ աղբյուր իրավունք չունի խոսելու այդ մասին: Արամեն ինքը ժամանակին կհայտարարեր այդ մասին»:
Արտյոմը չժխտեց, որ հարսանիքը սարերի հետևում չի, սակայն հստակ ժամկետ նշել դժվարացավ, քանի որ, ինչպես ինքը նշեց, իրենք էլ դեռ հստակ չգիտեն: «Նորմալ մարդիկ են, բնականաբար, ամուսնանալու են, բայց ժամկետները հստակ չեն: Համապատասխան մարդիկ այդ մասին հայտարարություն կանեն: Վատ է և անընդունելի, որ նման հայտարարություններն անում են ոչ կոմպետենտ մարդիկ: Դա իր անձնական կյանքն է և երբ հարմար գտնի, որ հանրությունն այդ մասին պետք է իմանա, կհայտարարի այդ մասին: Ամեն ինչ պետք է պատշաճ և ճիշտ ներկայացվի»,- ասաց Արտյոմն ու հավելեց, որ ֆեյսբուքյան այդ էջն առաջիկայում կա´մ կջնջվի, կա´մ կվերածվի մեկ այլ էջի:
Նշենք, որ esyes.am-ը հայտնում է պաշտոնական տեղեկատվություն: Այս դեպքում Արամեի մասին պաշտոնական տեղեկատվություն տալ իրավասու է նրա մենեջեր Արտյոմ Հակոբյանը, ով էլ երեկ ժխտել էր լուրի իսկությունը:



 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					