Երեկ esyes.am-ն անդրադարձել էր այն տեղեկատվությանը, որ Արամեն և Աննան նշանվել են: Լուրը ճշտելու համար խոսել էինք Արամեի մենեջեր Արտյոմ Հակոբյանի հոետ, ով ասել էր, որ այդպիսի նորություն չկա:

Այսօր, սակայն, Արտյոմը զանգահարեց խմբագրություն և տեղեկացրեց, որ լուրը համապատասխանում է իրականությանը, պարզապես Արամեն և Աննան իրենք էին ցանականում այդ մասին հայտարարություն անել:

Իրականում օրերս կայացել է զույգի ընտանիքների հանդիպումը, որը կարելի է նաև նշանադրություն համարել: Այս առիթով մեծ հավաքույթ չի կազմակերպվել: «Արամեն պատրաստվում էր այդ մասին հայտարարություն անել, բայց որոշ մարդիկ առաջ ընկան:  Նրանք դա անելու իրավունք չունեին, սակայն քանի որ արդեն խոսվել է այդ մասին, Արամեն ևս մեկ անգամ ասում է, որ այո, նշանադրությունը տեղի է ունեցել,- esyes.am-ին ասաց Արտյոմն ու հավելեց, որ ամեն ինչ նեղ ընտանեկան շրջանակներում է տեղի ունեցել: -Եթե Արամեն ինքը չի խոսում այն ամենի մասին, ինչ կատարվում է, ոչ մի այլ աղբյուր իրավունք չունի խոսելու այդ մասին: Արամեն ինքը ժամանակին կհայտարարեր այդ մասին»:

 Արտյոմը չժխտեց, որ հարսանիքը սարերի հետևում չի, սակայն հստակ ժամկետ նշել դժվարացավ, քանի որ, ինչպես ինքը նշեց,  իրենք էլ դեռ հստակ չգիտեն: «Նորմալ մարդիկ են, բնականաբար, ամուսնանալու են, բայց ժամկետները հստակ չեն: Համապատասխան մարդիկ այդ մասին հայտարարություն կանեն: Վատ է և անընդունելի, որ նման հայտարարություններն անում են ոչ կոմպետենտ մարդիկ: Դա իր անձնական կյանքն է և երբ հարմար գտնի, որ հանրությունն այդ մասին պետք է իմանա, կհայտարարի այդ մասին: Ամեն ինչ պետք է պատշաճ և ճիշտ ներկայացվի»,- ասաց Արտյոմն ու հավելեց, որ ֆեյսբուքյան այդ էջն առաջիկայում կա´մ կջնջվի, կա´մ կվերածվի մեկ այլ էջի:

Նշենք, որ esyes.am-ը հայտնում է պաշտոնական տեղեկատվություն: Այս դեպքում Արամեի մասին պաշտոնական տեղեկատվություն տալ իրավասու է նրա մենեջեր Արտյոմ Հակոբյանը, ով էլ երեկ ժխտել էր լուրի իսկությունը: