Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի հրաժարվում Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու մտքից:
Don Balon-ի համաձայն՝ 24-ամյա անգլիացու տեղափոխության համար Արքայական ակումբը պատրաստ է վճարել 250 միլիոն եվրո: «Ռեալը» Քեյնին կառաջարկի տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հարի Քեյնը հրաժարվել է տեղափոխվել «Ռեալ»: Ռուսաստանում այս ամռանը կայացած աշխարհի առաջնությունում նա 6 գոլով արժանացավ լավագույն ռմբարկուի մրցանակին։