Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» նոր առաջարկ կանի Լոնդոնի «Տոտենհեմին» Անգլիայի հավաքականի 29-ամյա կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի համար։ «Բավարիան» պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո, հաղորդում է ESPN-ը։

Կողմերը բանակցությունները սկսել էին 70 միլիոն եվրոյից, սակայն «Տոտենհեմը» ձգտում է կորզել առավելագույնը։ 2024թ․ ամռանը Հարի Քեյնը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։


Անցած մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» հետ մասնակցել է 49 հանդիպման, խփել է 32 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Քեյնի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։