Եթե ոչ մինչեւ այս տարվա վերջ, ապա հաջորդ տարվա սկզբից զինված ուժերում եւ զինծառայողների ներքնաշորերի մասով, եւ կոշիկների ու համազգեստի մասով որակական շատ լուրջ փոփոխություններ են լինելու: Այս մասին նշեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով փաստին, որ բանակում անորակ վարտիքների մեծ խմբաքանակ էր հայտնաբերվել եւ քրգործ է հարուցված:
«Արդեն իսկ համապատասխան բանակցությունները վարվում են: Գնումների գործընթաց գոյություն ունի, ժամանակային առումով ՊՆ-ն չի կարող այդ գնումների գործընթացներով սահմանված ժամանակահատվածները կրճատել: Այդ գործընթացն արդեն սկսված է»,-ասաց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ այս պահին չի կարող ասել, թե որ ընկերություններին կպատվիրվեն, դա պարզ կլինի գնումների գործընթացով պայմանավորված ընթացակարգերը պահպանելուց հետո:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					