Լոս-Անջելոսի մասնավոր քննիչի փաստաթղթերը վկայում են այն մասին, որ դերասանուհին ընդհարումներ է ունեցել նախագահ Քենեդիի եղբոր հետ: Մասնավոր քննիչ Ֆրեդ Օտաշը գաղտնալսել է լեգենդար դերասանուհու տունը` նրա մահվան օրը: Նրա մահից հետո տարածված փաստաթղթերից պարզ է դառնում, որ քննիչն ակամա դարձել է աստղի` «խորհրդավոր» մահվան վկան: «Ես լսում էի, թե ինչպես է մահանում Մոնրոն», - իր խոսքում նշում է քննիչը: Այս մասին մենք իմանում ենք СМИ.Ru կայքից:
Հոլիվուդի լեգենդ Մոնրոն վարձել էր Օտաշին մահից ոչ շատ վաղ` 1962թ., այն բանի համար, որ նա տեղադրի իր տանը գաղտնալսող սարքեր: Հայտնի շիկահերը ցանկանում էր ստանալ իր բոլոր հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները:
Մերլինի մահվան օրը քննիչին հաջողվում է ձայնագրել մի վեճ, որը տեղի է ունեցել Մոնրոյի և ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քեննեդիի եղբոր` Ռոբերտի միջև: «Նրանք ննջասենյակում էին և Մոնրոն այնքան ուժեղ էր բղավում, որ Քեննեդիի եղբայրը գցել է նրան մահճակալի վրա և բարձով փակել է դեմքը, որպեսզի հարևանները չլսեն բղավոցները: Այնուհետև նա լռեց, և Քեննեդին գնաց», - տեղեկացնում է մասնավոր քննիչը:
Դետեկտիվը պնդում էր, որ միայն հաջորդ օրն է իմացել նրա մահվան մասին: Մոնրոյի հարևան` դերասան Պիտեր Լոուֆորդը, ավելի ուշ կապվել է Օտաշի հետ և հրամայել է վերացնել Մոնրոյի տանից բոլոր «ապացույցները»: Դրանից հետո 36-ամյա Մերլինի ձայնագրությունները անհետ կորել են:
Մոնրոյի մահվան հիմնական տարբերակը համարվում է ինքնասպանությունը, քանի որ դերասանուհու անկողնում հայտնաբերվել է մեծ քանակությամբ բարձր ազդեցություն ունեցող դեղորայք: Բացի դրանից, կա նաև մի տարբերակ, ըստ որի, Քեննեդի եղբայրները կազմակերպել են հայտնի դերասանուհու մահը, որը նրանց երկուսի հետ էլ եղել է սիրային հարաբերությունների մեջ: