Լոս-Անջելոսի  մասնավոր քննիչի փաստաթղթերը վկայում են այն մասին, որ դերասանուհին  ընդհարումներ է ունեցել  նախագահ Քենեդիի եղբոր հետ:   Մասնավոր քննիչ Ֆրեդ Օտաշը  գաղտնալսել է լեգենդար դերասանուհու տունը` նրա մահվան օրը: Նրա մահից հետո տարածված փաստաթղթերից պարզ է  դառնում, որ քննիչն ակամա դարձել է  աստղի` «խորհրդավոր» մահվան վկան: «Ես լսում էի, թե ինչպես է մահանում Մոնրոն», - իր խոսքում նշում է քննիչը: Այս մասին մենք իմանում ենք СМИ.Ru կայքից:

Հոլիվուդի լեգենդ Մոնրոն վարձել էր Օտաշին մահից ոչ շատ վաղ` 1962թ., այն բանի համար, որ նա տեղադրի իր տանը  գաղտնալսող սարքեր: Հայտնի շիկահերը ցանկանում էր ստանալ իր բոլոր հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները:

Մերլինի մահվան օրը քննիչին հաջողվում է  ձայնագրել  մի վեճ, որը  տեղի է ունեցել  Մոնրոյի և ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քեննեդիի եղբոր` Ռոբերտի  միջև: «Նրանք ննջասենյակում էին և Մոնրոն այնքան ուժեղ  էր բղավում, որ  Քեննեդիի եղբայրը գցել է նրան մահճակալի վրա և բարձով փակել է  դեմքը, որպեսզի հարևանները չլսեն բղավոցները: Այնուհետև նա լռեց, և Քեննեդին գնաց», - տեղեկացնում է մասնավոր քննիչը:

Դետեկտիվը պնդում էր, որ միայն հաջորդ օրն է  իմացել նրա մահվան մասին: Մոնրոյի հարևան` դերասան Պիտեր Լոուֆորդը, ավելի ուշ կապվել է Օտաշի  հետ  և հրամայել է  վերացնել  Մոնրոյի տանից բոլոր «ապացույցները»:  Դրանից հետո 36-ամյա Մերլինի ձայնագրությունները անհետ կորել են: 

Մոնրոյի մահվան հիմնական տարբերակը համարվում է  ինքնասպանությունը, քանի որ  դերասանուհու անկողնում հայտնաբերվել է մեծ քանակությամբ  բարձր ազդեցություն ունեցող դեղորայք: Բացի դրանից, կա նաև մի տարբերակ, ըստ որի,  Քեննեդի եղբայրները  կազմակերպել են հայտնի դերասանուհու  մահը, որը նրանց երկուսի հետ էլ եղել է սիրային հարաբերությունների մեջ: