Չինական Weibo սոցցանցում են հայտնվել iPhone-ի նոր մոդելների մասին ինսայդերական տվյալները, որոնք Apple կորպորացիան ներկայացնելու է սեպտեմբերի 12-ին, հայտնում է 9to5mac պորտալը:
Ինչպես պնդում է աղբյուրը, նոր սմարթֆոնների մասին տեղեկությունները հայտնվել են չինական խոշորագույն բջջային օպերատորներից China Mobile-ի փակ շնորհանդեսի ժամանակ: Ինսայդերին հաջողվել սլայդ կատարել, որում բացահայտվել են Apple-ի նորույթների մանրամասները:
Լուսանկարից դատելով՝ ամերիկյան կորպորացիան ծրագրում է թողարկել 3 նոր iPhone՝ 5,8, 6,5 եւ 6,1 դյույմ էկրաններով: Ըստ որում՝ առաջին 2 մոդելները կանվանվեն iPhone XS եւ XS Plus, իսկ վերջինը՝ iPhone XC:
Լուսանկարում նշված են նոր սմարթֆոնների գները, որ կկազմի 7388 յուան iPhone XS-ի համար, 8388 յուան XS Plus մոդելի համար եւ 5888 յուան iPhone XC-ի համար:



 
										
										 
										
										 
										
										 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					