Պաշտոնանկություններ չեն դիտարկվում, քանի որ չկա որևէ քննարկում այդ ուղղությամբ, առավել ևս ամռան ամիսներին,երբ քաղաքական պրոցեսները կարծես թե ավելի ոչ ընդգծված են լինում: Այսօր կայացած ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Չեմ կարծում նաև վարչապետի փոփոխությունը», - նշեց նա:
Գ. Սահակյանի խոսքերով, քաղաքական մեծամասնությունը պարտավոր է պատրաստվել աշնանային նստաշրջանին, քանի որ նկատելի են դառնում օրենսդրական փոփոխություններ, թե՚ քաղաքական թե՚ տնտեսական առումով:
Անդրադառնալով Վերահսկի պալատի հաշվետվությանը խմբակցության ղեկավարը նշեց. «Ես ինքս ծանոթացել եմ ՎՊ-ի պալատի հաշվետվություններին և դրանք շատ ռիսկային են, սակայն ամբողջական չեմ համարում, քանի որ քննարկումները դեռևս շարունակվում են»:
Ըստ նրա, ԱԺ-ի քննարկումները լուրջ հետևանք կունենան: «Մենք չենք ուզում դաշտը բաժանել յուրայինների և ոչ յուրայինների: Մեղավորները պետք է պատժվեն»- հայտարարեց Գալուստ Սահակյանը: