Պաշտոնանկություններ  չեն դիտարկվում, քանի որ չկա որևէ քննարկում այդ ուղղությամբ, առավել ևս ամռան ամիսներին,երբ  քաղաքական պրոցեսները կարծես թե ավելի ոչ ընդգծված են լինում: Այսօր կայացած ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Չեմ կարծում նաև վարչապետի փոփոխությունը», - նշեց նա:

Գ. Սահակյանի խոսքերով,  քաղաքական մեծամասնությունը պարտավոր է պատրաստվել աշնանային նստաշրջանին, քանի որ նկատելի են դառնում օրենսդրական փոփոխություններ, թե՚ քաղաքական թե՚ տնտեսական առումով:

Անդրադառնալով Վերահսկի պալատի հաշվետվությանը խմբակցության ղեկավարը նշեց. «Ես ինքս ծանոթացել եմ ՎՊ-ի պալատի հաշվետվություններին և դրանք շատ ռիսկային են, սակայն ամբողջական չեմ համարում, քանի որ   քննարկումները դեռևս շարունակվում են»:

Ըստ նրա,  ԱԺ-ի քննարկումները  լուրջ հետևանք կունենան: «Մենք չենք ուզում դաշտը բաժանել  յուրայինների և ոչ յուրայինների: Մեղավորները պետք է  պատժվեն»- հայտարարեց Գալուստ Սահակյանը: