Սիրելի՛ համաքաղաքացիներ և մեր քաղաքի հարգելի հյուրեր,
Ինչպես գիտեք ս.թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանում անց է կացվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու են բազմաթիվ երկրների ղեկավարներ, պատվիրակություններ եւ հյուրեր։
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ միջոցառման «մաքուր» անցկացման համար «Սանիթեք» ընկերությունը աշխատելու է գերծանրաբեռնված գրաֆիկով՝ աշխարհին ավելի մաքուր ու գեղեցիկ Երեւան ներկայացնելու նպատակով։
Խնդում ենք ձեզ աջակցել մեզ՝ աղբը նետելով սահմանված վայրերում ։
Այդ փոքրիկ, բայց շատ կարեւոր գործով կօգնեք մեր աշխատանքի օպերատիվ եւ ժամանակին իրականացմանը։
Կանխավ շնորհակալ ենք։