«Ժամանակ» թերթը գրում է. «Կարծես թե ոչ մի իշխանություն չի կարողանում ընտրությունների գնալ առանց կրիմինալի ծառայությունների: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է թաքցնել այդ ծառայությունը իր ընտրական ցուցակներում ներգրավելով ոչ թե անմիջապես կրիմինալի ներկայացուցիչներին, այլ նրանց ընտանիքի անդամներին:
Մասնավորապես՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող ընտրատարածքում ՔՊ-ն մտադիր է առաջադրել հայտնի քրեական հեղինակություն Տույի քրոջը:
Չնայած կարող են ասել, որ հեղափոխությունից հետո մարդկանց միջեւ ազգակցական կապերը իսպառ վերացված են»: