«Միայն կորուստներով չի պայմանավորված գազի գնի մեծությունը, գազամատակարարման համակարգի սակագները ձևավորվում են հիմնականում 2013-2014թթ. հաստատված միջպետական համաձայնագրերով, որոնք վավերացվել են ԱԺ-ի կողմից: Որոշակի դրույթներ կան, որոնք սահմանափակել են ՀԾԿՀ գործառույթը:
Տարիներ առաջ 189 դոլարից, երբ իջավ 165 դոլարի, իջեցման արդյունքում ձևավորվող լրացուցիչ գումարները պահպանվեցին գազամատակարար ընկերությունում ու սպառողների համար էդ մասով գինը չիջավ, քանի որ այդ մասին դրույթ կա գրված համաձայնագրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը: «2016-ին, երբ սահմանին գազը 150 էր, 2017-ի հունվարին ռուսական Գազպրոմը նախաձեռնել էր ևս 15 դոլարի իջեցում, որը սպառողների գնի նվազեցում էր նախատեսում:
Հիմնավորվել էր, որ Գազպրոմն ակնկալում է՝ տեղի կունենան բանակցություններ վրացական կողմի հետ ու կլինի տարանցման գնի նվազեցում, գազի սպառման ծավալների աճ, որոշակի ծխախսերի օպտիմալացում ու եթե այս երեքը չարդարացվեն, մնացածը ռուսական Գազպրոմը կվերցնի իր վրա: Նույն համաձայնագրում գրված է, որ 2018-ին պահպանվում է 2017-ի վիճակը»,- ասել է Գարեգին Բաղրամյանը: