Տիգրան Սարգսյանը համարվում է արևմտյան արժեքներ կրող վարչապետ և նրա հեռանալուց հետո այլ նման կարողություններով վարչապետ դժվար թե գտնվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով վարչապետի հնարավոր հրաժարակին, նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Բացի այդ նա շատ ձեռնտու է նախագահին, կատարում է նրա ասածը և չունի նույնիսկ «գորշ կարդինալ»-ի հավակնություններ»- պարզաբանեց նա:
Ա. Մարտիրոսյանը նաև նշեց, որ վարչապետի հրաժարականի դեպքում, պետք է հեռացնել նաև մյուս օղակները և լուծալել նաև Ազգային Ժողովը: «Ես չեմ կարծում, հավանականությունը մեծ է վարչապետի հրաժարականի»- հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահը:
Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի շուրջ ծագած օֆշորային սկանդալին, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այս ամենի մեջ հետաքրքիր էր հատկապես Աշոտ Սուքիասյանի նամակը և նրա հետևյալ տողերը. «Դա արել եմ նրա համար, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից»: Նա նաև նշեց, որ այս նպատակով կարելի էր այլ անուններ գրանցել: «Ինչու՞ պաշտպանելու համար Պուտին, Օբամա կամ էլ Հայաստանի դեպքում Սերժ Սարգսյանի կամ կաթողիկոսի անունները չի գրանցել»:
Եզրափակելով իր խոսքը Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այս ամենը ձեռնտու է առաջին հերթին նրանց համար, ովքեր պայքարում են վարչապետի պաշտոնի համար