Տիգրան Սարգսյանը համարվում է  արևմտյան արժեքներ  կրող վարչապետ և նրա հեռանալուց հետո այլ նման կարողություններով վարչապետ դժվար թե գտնվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով վարչապետի հնարավոր հրաժարակին, նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Բացի այդ նա շատ ձեռնտու է նախագահին, կատարում է նրա ասածը և չունի նույնիսկ «գորշ կարդինալ»-ի  հավակնություններ»- պարզաբանեց նա:

Ա. Մարտիրոսյանը նաև նշեց, որ վարչապետի հրաժարականի դեպքում, պետք  է հեռացնել նաև մյուս օղակները և լուծալել նաև Ազգային Ժողովը: «Ես չեմ կարծում, հավանականությունը մեծ է վարչապետի հրաժարականի»- հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահը:

Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի շուրջ ծագած օֆշորային սկանդալին, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այս ամենի մեջ հետաքրքիր էր հատկապես Աշոտ Սուքիասյանի նամակը և նրա հետևյալ տողերը.  «Դա արել եմ նրա համար, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից»: Նա նաև նշեց, որ այս նպատակով կարելի էր այլ անուններ գրանցել: «Ինչու՞ պաշտպանելու համար  Պուտին, Օբամա կամ էլ Հայաստանի դեպքում Սերժ Սարգսյանի կամ կաթողիկոսի անունները չի գրանցել»:

Եզրափակելով իր խոսքը Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այս ամենը ձեռնտու է առաջին հերթին  նրանց համար, ովքեր պայքարում են վարչապետի պաշտոնի համար