Երկրի բյուջեն իշխանությունների համար մնացել է հարստացման միջոցներից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Բյուջեի քննարկումը ցույց տվեց, որ բարի ավանդույթները շարունակվում են»- հայտարարեց նա:
Անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ սա հերթական զեկույցն էր, սակայն «աժոտաժը մի փոքր այլ օպերայից էր»: Ըստ նրա մեղավորները ոչ միայն պետք է ազատվեն պաշտոնից, այլև` ենթարկվեն քրեաիրավական պատասխանատվության:
Նա հիշեցրեց նաև դեռևս 2010թ. Սամվել Նիկոյանի ասածը, որ թեկուզ ամենափոքր կասկածի դեպքում նյութերը պետք է ուղարկվեն դատախազություն: «Այդ ամենը մինչ այս պետք է ուղարկվել և սա արդեն շոուի տարատեսակ է», - նշեց փոխնախագահտ:
Ա. Մարտիրոսյանի խոսքերով, այս ամենը նշանակում է, որ կառավարական համակարգը ամբողջովին աղճատված է: «Այն իրեն սպառել է և սկսվել է պայքար ռեսուրսների տիրացման համար»- նշեց նա և հավելեց, որ առաջին քայլը «ԲՀԿ»-ի կոալիցիայից դուրս գալն էր: