Երկրի  բյուջեն  իշխանությունների համար մնացել է  հարստացման  միջոցներից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում,  նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:  «Բյուջեի  քննարկումը ցույց տվեց, որ բարի ավանդույթները շարունակվում են»- հայտարարեց նա:

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, Ա. Մարտիրոսյանը  նշեց, որ սա հերթական զեկույցն էր, սակայն  «աժոտաժը մի փոքր այլ օպերայից էր»:  Ըստ նրա մեղավորները ոչ միայն պետք  է  ազատվեն պաշտոնից, այլև` ենթարկվեն քրեաիրավական պատասխանատվության:

Նա հիշեցրեց նաև դեռևս 2010թ. Սամվել Նիկոյանի ասածը, որ թեկուզ  ամենափոքր  կասկածի դեպքում  նյութերը պետք է  ուղարկվեն դատախազություն: «Այդ ամենը մինչ այս պետք է  ուղարկվել  և սա արդեն շոուի տարատեսակ է», - նշեց փոխնախագահտ:

Ա. Մարտիրոսյանի խոսքերով, այս ամենը նշանակում է, որ կառավարական համակարգը  ամբողջովին աղճատված է: «Այն իրեն սպառել է  և  սկսվել է  պայքար  ռեսուրսների  տիրացման համար»- նշեց նա և հավելեց, որ  առաջին քայլը «ԲՀԿ»-ի  կոալիցիայից դուրս գալն էր: