Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ազգը ավելի շատ զբաղված է այսպիսի հարցերով, քան թե գնալ ֆիլմը դիտելով: Անդրադառնալով դերասանուհի Աննա Հարությունյանի և «Չեզոք գոտի» ֆիլմի ստեղծագործական անձնակազմի միջև ծագած տարաձայնությանը, նշեց ֆիլմի ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանը:
«Տեսակետը մեկն է, եթե գործը գնում է դատարան, մարդը պետք է պատասխան տա, դա նորմալ երևույթ է, սակայն մեր ֆիլմի դեպքում դա աննորմալ է». – նշեց նա:
Ա. Զիլֆիմյանը դերասանուհու պահվածքը բնորոշեց որպես ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք:
Նշենք, որ «Չեզոք գոտի» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան կայացել է հունիսի 24-ին` «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է 1994թ.-ին հատուկ ջոկատի կողմից Ադրբեջանում գտնվող հայ գերիների ազատագրման մասին: Ֆիլմի ստեղծագործական անձնակազմը ասուլիսի ընթացքում նշեց, որ տպավորությունները միայն դրական են և արժանացել են բոլորի ոտնկայս ծափահարությանը:
Ասուլիսի ընթացքում նշվեց, որ որոշում է կայացվել, ըստ որի ֆիլմը կցուցադրվի նաև անվճարունակ մարդկանց համար` գյուղերում և կինոթատրոններում, որի շուրջ տարվում են բանակցություններ:
Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներով լուրեր էին տարածվել այն մասին, որ ֆիլմի գլխավոր դերակատարներից Աննա Հարությունյանը դիմել է դատարան` պահանաջելով պաշտպանել իր հեղինակային իրավունքները, որոնք խախտվել են ֆիլմի ստեղծագործական անձնակազմի կողմից: Մասնավորապես, ֆիլմում դերասանուհու կերպարի հնչյունային ձայնավորումը կատարել է մեկ ուրիշը: