Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ  մեր ազգը  ավելի շատ զբաղված  է  այսպիսի հարցերով, քան թե գնալ ֆիլմը դիտելով: Անդրադառնալով դերասանուհի Աննա Հարությունյանի և «Չեզոք գոտի»  ֆիլմի ստեղծագործական անձնակազմի միջև ծագած տարաձայնությանը, նշեց  ֆիլմի ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանը:

«Տեսակետը  մեկն  է, եթե գործը գնում է  դատարան, մարդը պետք է  պատասխան տա, դա նորմալ  երևույթ  է, սակայն մեր ֆիլմի դեպքում դա աննորմալ է». – նշեց նա:

Ա. Զիլֆիմյանը դերասանուհու  պահվածքը բնորոշեց  որպես ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք:

Նշենք, որ  «Չեզոք գոտի» գեղարվեստական  ֆիլմի  պրեմիերան կայացել է  հունիսի 24-ին` «Մոսկվա» կինոթատրոնում:  Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է  1994թ.-ին հատուկ ջոկատի  կողմից  Ադրբեջանում  գտնվող հայ  գերիների ազատագրման մասին:  Ֆիլմի ստեղծագործական անձնակազմը ասուլիսի ընթացքում նշեց, որ  տպավորությունները միայն դրական են և արժանացել են բոլորի ոտնկայս ծափահարությանը:

Ասուլիսի ընթացքում նշվեց, որ որոշում է կայացվել, ըստ որի  ֆիլմը կցուցադրվի նաև անվճարունակ մարդկանց համար` գյուղերում և կինոթատրոններում, որի շուրջ տարվում են բանակցություններ: 

Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներով լուրեր էին  տարածվել այն մասին, որ   ֆիլմի  գլխավոր դերակատարներից Աննա Հարությունյանը դիմել է դատարան` պահանաջելով պաշտպանել իր հեղինակային իրավունքները, որոնք խախտվել են ֆիլմի ստեղծագործական անձնակազմի կողմից: Մասնավորապես, ֆիլմում  դերասանուհու կերպարի հնչյունային ձայնավորումը կատարել է մեկ ուրիշը: