Դեկտեմբերի 5-ի Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին NEWS.am-ին ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, զիծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին հաջողվել է գտնել, բացի մեկից: Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում: Հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: