Նախօրեին արտակարգ դեպք գրանցվել Ալավերդիում. 16-ամյա անչափահասը, մորը պաշտպանելու համար, դանակահարել է նրա ընկերոջը, հաղորդում է «Փաստինֆոն»:
Դեկտեմբերի 13-ի երեկոյան «ծոծրակային վերին հատվածի կտրած, ծակած, պատռած վերք, աջ թիակոսկրի շրջանի կտրած ծակած վերք, աջ ուսի դելտրիտ մկանի շրջանի ծակած կտրած վերք և ձախ ձեռքի առաջին մատի մակերեսային կտրած վերք» վնասվածքներով «Ալավերդի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Ալավերդի քաղաքի 34-ամյա բնակիչը։
Պարզվել է, որ վերջինս ընկերուհու տանը վիճաբանել է նրա հետ, ինչին ականատես է դարձել նաեւ կնոջ որդին՝ ծնված 2002 թվականին։ Լարված մթնոլորտում մորը պաշտպանելու, նրա նկատմամբ բռնությունը կանխելու համար տղան միջամտել է ու դանակահարել մոր ընկերոջը։
Անչափահասը հանձնվել է մոր հսկողությանը, ոստիկանությունում հետաքննությւոն է սկսվել։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					