Աշխարհում գյություն ունեն մի շարք սննդային հավելումներ, որոնք նեյրոտոքսիններ են համարվում։ Նրանցից մի քանիսն առկա են հայտնի սննդատեսակների մեջ, որոնք խորհուրդ են տրվում առողջ սնվելու համար։

Ասպարտամ

Արհեստական քաղցրեցնող միջոց է, որն ավելացնում է դիետիկ գազավորված ըմպելիքների մեջ և «առանց շաքար» մակագրությամբ արտադրանքներում։ Այս հավելումը թուլացնում է կենտրոնացվածությունը, առաջացնում է միգրեն, գլխապտույտ, անհանգստություն և դեպրեսիա։ Ասպարտամը կազմված է ասպարգինյան թթվից, մեթանոլից և ֆենիլանիլից։

Ասպարտամը սովորական շաքարից 200-300 անգամ քաղցր է, այդ իսկ պատճառով էլ ձեռնտու է շաքարի փոխարեն այս նյութի օգտագործումը։

Սուկրալոզա

Այս քաղցրեցնող միջոցը կազմված է քլորի հետ խառնած շաքարից, գլյուկոզայից և մալտոդեկստրինից։ Այս նյութի վնասակարությունը դրսևորվում է նրանով, որ այն խանգարում է սննդարար նյութերի օգտագործմանը, 50%-ով նվազեցնում է օգտակար մանրէների քանակն աղիներում և առաջացնում է հիպոթալամուսի վնասվածք։

Գազավորված ըմպելիքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «դիետիկ կոլայի» և «առանց շաքար» մակագրությամբ այլ ըմպելիքների օգտագործումը 31%-ով ավելացնում է դեպրեսիայի հավանականությունը։

Դիացետիլ

Այս նյութն առկա է միկրոալիքային վառարանի մեջ պատրաստված պոպկորնի մեջ։ Այն, հեմատոէնցեֆալյան արգելքը հաղթահարելով, ներթափանցում է օրգանիզմ և ավելացնում է բետա-ամիլոիդ սպիտակուցի կուտակումները, որը մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը։

2012 թվականին Ամերիկյան քիմիական կազմակերպությունը հայտնել է, որ դիացետիլն օգտագործվում է կոնֆետների, մարգարինի, տնային կենդանիների կերի և մի շարք այլ սնունդների արտադրության մեջ։

Այնուամենայնիվ, ոչ մի տուփի վրա չեք գտնի «դիացետիլ» գրությունը։ Այս նյութը մտնում է «բնական համ ստեղծող նյութերի մեջ», որոնք նշվում են մի շարք մշակված ապրանքների տուփերի վրա։