Ի՞նչ է հարկավոր երջանիկ հարաբերությունները պահպանելու համար։ Եթե դուք պատրաստ եք աշխատել ձեր հարաբերությունների վրա, ապա երջանիկ զույգերի այս 5 սովորությունները ձեզ համար են։
Քնեք միևնույն ժամին
Հիշեք ձեր հարաբերությունների սկիզբը, երբ երկուսդ էլ անհամբեր սպասում էիք անկողին մտնելուն։ Երջանիկ զույգերը երբեք անկողին չեն մտնում տարբեր ժամերի։ Նրանք անկողին են մտնում միևնույն ժամին, եթե անգամ նրանցից մեկը որոշ ժամանակ անց կրկին զարթնելու է, որպեսզի շարունակի կիսատ թողած գործերը։
Քայլեք ձեռք-ձեռքի բռնած
Երջանիկ հարաբերություններ ունեցող մարդիկ երբեք ետ չեն մնում իրարից, նրանք քայլում են կողք-կողքի կամ ձեռք-ձեռքի բռնած, քանի որ նրանց համար ամենակարևորը միասին լինելն է։
Կենտրոնացեք դրական բաների վրա և ոչ թե բացասական
Եթե դուք ձեր զուգընկերոջ մեջ անընդհատ թերություններ փնտրեք, ապա վերջիվերջո կգտնեք դրանք։ Եթե դուք կենտրոնանաք ձեր զուգընկերոջ դրական կողմերի վրա, ապա դրանք նույնպես անպայման կտեսնեք։ Ամեն ինչ կախված է այն բանից թե ինչ եք փնտրում։ Երջանիկ հարաբերություններ ունեցող մարդիկ իրենց ուշադրությունը միշտ կենտրոնացնում են զուգընկերոջ դրական կողմերի վրա։
Ամեն օր միմյանց դրական խոսքեր ասեք
Սա շատ լավ միջոց է համբերությամբ և հանգստությամբ զինվելու համար, քանի որ օրվա ընթացքում ձեզ սպասում են մի շարք դժվարություններ և տհաճ երևույթներ։
Օրվա ընթացքում զանգահարեք միմյանց
Օրվա ընթացքում միմյանց զանգահարելը սովորություն դարձրեք։ Դա ձեզ հնարավորություն կտա ձեր սիրելիի հետ մնալ միևնույն հաճախականության վրա։ Օրինակ, եթե ձեր զուգընկերը ծանր օր է ունեցել, ապա պետք չէ սպասել, որ նա բարձր տրամադրությամբ է տուն վերադառնալու և երեկոյան ձեր պլանները ընդունելու է մեծ հաճույքով։