Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, որ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Սաուդյան Արաբիայի թիմից կրած 1:2 հաշվով պարտությունից հետո որդիները արտասվել են։

«Որդիներս արտասվում էին այդ խաղից հետո, իմ ընտանիքը բոլոր արգենտինացիների նման տանջվում է անհաջողություններից հետո, բայց հիմա մենք երջանիկ ենք, քանի որ մի քանի օր խաղաղ կլինի։


Փլեյ-օֆֆ դուրս գալու խնդիրն այժմ մեզնից է կախված է։ Գոհ եմ արդյունքից»,- Մեսիի խոսքը մեջբերում է Mirror-ը։

Երկրորդ տուրում Արգենտինան Մեսիի գոլի եւ գոլային փոխանցման շնորհիվ 2:0 հաշվով հաղթել էր Մեքսիկային եւ C խմբում 3 միավորով երկրորդն է։ Վերջին տուրում արգենտինացիները նոյեմբերի 30-ին կխաղան առաջատար Լեհաստանի (4 միավոր) հետ։