Պետական աշխատողին պարգևատրելը, նորմալ աշխատավարձով ապահովելը իհարկե հրաշալի քայլ է, որը պետք է կատարի ցանկացած պետություն։ Դա պետության պարտքն է իր համար աշխատող ու ծառայող մարդու համար։ Մարդկանց նորմալ աշխատավարձ տալով, պետությունը նաև պայքարում է կոռուպցիայի դեմ։ Մեծ է հավանականությունը, որ մարդը, ով քիչ աշխատավարձ է ստանում օրերից մի օր կուլ կգնա սեղանին դրված ավել գումարին, բայց քիչ է հավանականությունը, որ մարդ ստանալով բավականին գումարը, որը հերիքում է իրեն կյանքը նորմալ ապրելու, կգնա ռիսկի ու կվերցնի այդ ավել գումարը, քանի որ միշտ կմտածի, որ ցանկացած պահին կարող է զրկվել իր աշխատավարձից։
Բայց ստեղ մի հատ մեծատառերով ԲԱՅՑ կա։ Երբ երկրիդ զինվորականը, երկրիդ բժիշկը ու ուսուցիչը, որոնցից պետությունը ամենաշատն է պահանջում, չեն ստանում պարգևավճար, չեն ստանում որոշ մարզպետների, օգնականների և այլնների չափ աշխատավարձ, ստանում են բացառապես օրվա հացի գումար, չես կարող կլորացրած աչքերով նայել նրանց դեմքին ու ասել՝ հա ի՞նչ, մարդիկ աշխատում են ու դրա համար 100 տոկոսից ավել պարգևավճար են տալիս ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ։
Զուտ եթե խոսում ես փոխված իրավիճակի, բյուջեն չթալանելու ու պետության մասին, չես կարող այդ մարդկանց նման պատասխան տաս։
Հա ու անհասկանալի է, երբ ընդդիմադիր գյուղապետը բյուջեն խնայելու համար վաճառում է իրեն հասանելիք պետական մեքենան, բայց նույն այդ անձը, ով դառնում է մարզպետ, բյուջեից շռայլ պարգևատրումներ է անում ինքն իրեն ու իր աշխատակիցներին, որոնց մի մասը մի երկու ամսվա աշխատողներ են։
Թե չէ օրենք եք դեմ տալիս, դաժանակիր աշխատանք եք դեմ տալիս, նախկինում կատարած թալան եք դեմ տալիս, եսիմ ինչեր եք դեմ տալիս, զուտ մենակ նրա համար, որ արդարացնեք մի բան, որը արդարացնելու կարիք չունի։ Ի սեր Աստծո, պարգևատրվեք բոլորդ, ամիսը երկու անգամ, մենակ թե մի արդարացեք, դա ձեզ մոտ չի ստացվում։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան