Հոր մահից հետո որդին մորը տարավ ծերանոց: Նա ուշ-ուշ էր գնում մորը տեսակցության: Մի անգամ նրան զանգահարեցին և ասացին.

— Ձեր մայրը վատ վիճակում է, շտապ եկեք:

Երբ որդին մտավ մոր սենյակը, մայրը վատ ինքնազգացողություն ուներ: Որդին մոտեցավ նրան և հարցրեց.

— Մայրիկ, ինչ կարող եմ անել քեզ համար:

— Որդիս, այս սենյակում ամռանը շատ շոգ է, լավ կլինի կոնդիցիոներ տեղադրես, նաև սառնարան գնիր այս սենյակի համար, ես օրերով քաղցած եմ մնացել, որովհետև մթերք պահելու համար հարմարություն չունեի:

Որդին զարմացած նայեց մորը և հարցրեց.

— Մայրիկ, դու նախկինում, երբեք չեք դժգոհել, իսկ հիմա, երբ քեզ հաշված օրեր, կամ միգուցե ժամեր են մնացել, դու որոշեցիր խոսել նման հարցերի շուրջ:

— Ամեն ինչ նորմալ է, սիրելիս, ես մի կերպ հաղթահարեցի շոգը, չէի ուզում ամռանը քեզ այստեղ կանչել, որովհետև դու ամառանոցում էիր, այնտեղ հով է, այստեղի շոգին չէիր իմանա, ես ուժեղ եմ, կարող էի դիմակայել քաղցին, բայց շատ եմ մտահոգվում, եթե հանկարծ քո երեխաները քեզ ուղարկեն այստեղ, քեզ համար շատ դժվար կլինի, այստեղ պայմաններն անտանելի են, դու չես դիմանա:

Goodinfo