Վերջին ամիսներին Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները նվազեցին շուրջ 14%-ով: Այդպիսով, օրինակ ռեգուլյար տեսակի բենզինի գինը 450-ից նվազեց մինչև 400 դրամի: Այս հանգամանքը շատերը որակեցին որպես նոր իշխանությունների ձեռքբերումներից, ինչի մասին հաճախակի խոսում էին նաև իշխանության որոշ անդամներ:

 

Վերջին օրերին, սակայն բենզինի և դիզվառելիքի գները կրկին աճեցին 10 դրամով: Ասում են, որ այս մասին ամիսներ առաջ տեղեկացնում էին բենզին ներկրողները և նշում, որ վառելիքի գնի իջեցումը շատ կարճաժամկետ կարող է լինել, քանի որ դրանց գներն աճում են: Համաձայն շրջանառվող լուրերի, այժմ էլ այդ գնաճին գումարվել է Հայաստանում դոլարի արժևորումը, քանի որ վառելիքը ձեռք է բերվում դոլարով:

Ասում են նաև, որ առաջիկայում բենզինի և դիզվառելիքի գները կշարունակեն աճել: