Այսօր գերբեռնված ավտոբուսով աշխատանքից գնում էի տուն: Հասնելուն պես գրպանումս հայտնաբերեցի մի երկտող: Փոքրիկ թղթի վրա խնամքով գրված էր հեռախոսահամար և ընդամենը մի նախադասություն. « Զանգահարիր ինձ, չես փոշմանի»:Ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ:
«Հավանաբար մի ցնցող շիկահեր է ցանկանում ինձ հետ սիրախաղ անել». — մտածեցի ես:Քիչ անց, շոկից դուրս գալով, հավաքեցի ինձ և զանգահարեցի տվյալ համարով: Լսափողի միջից լսվեց կանացի մեղմ ձայն:-Բարի օր, ավելորդ քաշի դեմ պայքարող կլինիկայից է…Ինչ խոսք, ինձ դեռ ոչ ոք այսպես չեր հիմարացրել…