Ինչպես տեղեկացրել էինք, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան խճուղում՝ ժողովրդին հայտնի 2-րդ գերեզմանատանը, դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինքնասպանություն գործած քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Աննա Մ-ն է, ում երեխան ամիսներ առաջ էր Գյումրիում պատուհանից անզգուշաբար վայր ընկել ու մահացել։

Մայրը կախվելուց առաջ երկտող է թողել։ «Առավոտ»-ին հայտնի է դարձել, որ երկտողն ուղղված է մահացած որդուն․ «Գալիս եմ քո մոտ, որ քեզ գրկեմ ու միշտ միասին լինենք»։