«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու հայտ է ներկայացրել նաև հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը։ Երեկ նա փաստաթղթերը հանձնել է մրցութային հանձնաժողովին։ «Այո, ես իմ ծրագիրը ներկայացրել եմ։ Դա լա՞վ է, թե՞ վատ»,- ասաց նա։
Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ առաջադրվել էր 3 թեկնածու։ Անունները հանձնաժողովը չի հայտնում։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվում է մարտի 21-ին։ Հայտնի է, որ առաջադրվելու մտադրություն ունեն «Ա1+»-ի խմբագիր Մեսրոպ Մովսեսյանը, Երևանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Հանրայինի մեկնաբան Արթուր Բախտամյանը, «Հայլուրի» նախկին տնօրեն Արայիկ Մանուկյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: