«Ցեղասպանության նախօրեին տարվող քաղաքականությունը ոչ միշտ է, որ ճիշտ է տարվում », - այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Հանրապետության նախագահի վերջին ասածը` «ին՞չ տարբերություն Մեծ Եղեռն, թե Ցեղասպանություն» միտքը, մեղմ ասած հարցի էությունը խեղաթյուրել է նշանակում, այն էլ միացյալ նահանգներում` ճիշտ պահվածք չէ: Իսկ քաղաքականորեն այն մեծ հարված հասցնել է նշանակում »-աավելացրեց Կիրո Մանոյանը:
Վերջինս պնդեց, որ այս միտքը հնչեցրել է այն մարդը, ով հանրապետության նախագահ լինելուց բացի, նաև հարյուրամյանի պետական հանձնաժողովի նախագահն է:
Կիրո Մանոյանը նշեց, որ հարյուրակի նախօրեին Թուրքիայում ավելի են սրվում հայերի նկատմամբ: Մանավորոպես, միայն վերջին 1 ամսվա ընթացքում հայաշատ Սամաթիա թաղամասում բռնության զոհ է դարձել 3 հայ կին: Իսկ մի քանի օր առաջ սեփական բնակարանում դաժանորեն սպանվել էր 84-ամյա հայուհի Մարիթսա Քյուչուքը: Կնոջ մարմնի վրա հայտնաբերվել էին դանակի 8 հարված:
Բանախոսը նշեց, որ որ պետք չէ հաշտվել այդ մթնոլորտի հետ, այլ միշտ բարձրաձայնել այսպիսի դրեւորումների մասին, քանի որ նման միջադեպերի պատասխանատուն, նախեւառաջ, թուրքական իշխանություններն են:
«Պարզ է, որովհետեւ այդպիսի դեպքերը թուրքական իշխանությունների քաղաքականության արդյունքն են: Այն մարդը, ով Դինքին մեղադրեց թրքատյացության մեջ, այսօր դարձել է մարդու իրավունքների պաշտպան, դրանով արդեն ամեն ինչ ասվում է»,- նշեց Մանոյանը:
Բանախոսի խոսքով, ով մթնոլորտը Թուրքիայում բավական մտահոգիչ է, ասում են կան տներ, որոնց վրա նշաններ են դրված: Բացի դրանից կիրակնօրյա քարոզից հետո երիտասարդները ուղեկցում են տարիքով մեծ հայերին, քանի որ այս վերջին շրջանում սպանված հայերը տարիքով մեծ էին:
Մանոյանի խոսքով Թուրքիայի բնակիչների մեջ կան փոքրաթիվ մարդիկ, որոնք դատապարտում են այս դեպքերը` կապելով այն Ցեղասպանոթւյան փաստի հետ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
										Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					