«Ցեղասպանության նախօրեին տարվող քաղաքականությունը ոչ միշտ է, որ ճիշտ է տարվում », - այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

 «Հանրապետության նախագահի վերջին  ասածը` «ին՞չ տարբերություն Մեծ Եղեռն, թե Ցեղասպանություն» միտքը,  մեղմ  ասած հարցի էությունը խեղաթյուրել է նշանակում, այն էլ միացյալ նահանգներում` ճիշտ պահվածք չէ: Իսկ քաղաքականորեն այն   մեծ հարված հասցնել է նշանակում »-աավելացրեց Կիրո Մանոյանը:

Վերջինս պնդեց, որ այս միտքը հնչեցրել է այն մարդը, ով հանրապետության նախագահ լինելուց բացի, նաև հարյուրամյանի պետական հանձնաժողովի նախագահն է:

Կիրո Մանոյանը նշեց, որ հարյուրակի նախօրեին Թուրքիայում ավելի են սրվում հայերի նկատմամբ:  Մանավորոպես, միայն վերջին 1 ամսվա ընթացքում հայաշատ Սամաթիա թաղամասում բռնության զոհ է դարձել 3 հայ կին: Իսկ մի քանի օր առաջ սեփական բնակարանում դաժանորեն սպանվել էր 84-ամյա հայուհի Մարիթսա Քյուչուքը: Կնոջ մարմնի վրա հայտնաբերվել էին դանակի 8 հարված:

Բանախոսը նշեց, որ որ պետք չէ հաշտվել այդ մթնոլորտի հետ, այլ միշտ բարձրաձայնել այսպիսի դրեւորումների մասին, քանի որ նման միջադեպերի պատասխանատուն, նախեւառաջ, թուրքական իշխանություններն են: 

«Պարզ է, որովհետեւ այդպիսի դեպքերը թուրքական իշխանությունների քաղաքականության արդյունքն են: Այն մարդը, ով Դինքին մեղադրեց թրքատյացության մեջ, այսօր դարձել է մարդու իրավունքների պաշտպան, դրանով արդեն ամեն ինչ ասվում է»,- նշեց Մանոյանը:

 Բանախոսի խոսքով, ով մթնոլորտը Թուրքիայում բավական մտահոգիչ է, ասում են կան տներ, որոնց վրա նշաններ են դրված: Բացի դրանից կիրակնօրյա քարոզից հետո երիտասարդները ուղեկցում են տարիքով մեծ հայերին, քանի որ այս վերջին շրջանում սպանված հայերը տարիքով մեծ էին:

Մանոյանի խոսքով Թուրքիայի բնակիչների մեջ կան փոքրաթիվ մարդիկ, որոնք դատապարտում են այս դեպքերը` կապելով այն  Ցեղասպանոթւյան փաստի հետ: