Օրեր առաջ Քիմ Քարդաշյանը Versace ապրանքանիշի հագուստով փայլում էր Փարիզում։ Ըստ շրջանառվող լուրերի աստղը Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել հզոր գովազդային ընկերության հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Եվ ահա ռեալիթի շոուի աստղն արդեն Լոս Անջելեսում է և ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ։
Նախօրեին Քիմն Instagram-ի իր էջում ամուսնու՝ Քանյե Ուեսթի և երեք երեխաների հետ լուսանկար էր հրապարակել, իսկ այսօր պապարացիները նրան «բռնացրել են» նոր՝ արքայադուստր Ժասմինի կերպարով, որով նա ներկայացել է ընկերոջ հարսանեկան խնջույքին։
Նա հնդկական ոճի հանդերձանք է կրել, իսկ կերպարը լրացրել է գլխի կախազարդը։ Քիմի խիստ ոճային ավագ դուստրը՝ Նորթը, նախընտրել է վարդագույն զգեստ և Dr.Martens ապրանքանիշի կոշիկներ։