Ի՞նչ կլինի, եթե մի օր մի լեյտենանտի կամ այլ ցածր օղակի աշխատողի թերացման պատճառով աշխատանքից ազատվի մինիմում գնդապետ կամ տվյալ ապառատի ղեկավարը։
Այդ հեռացումից մեկ րոպե հետո բոլոր պետական կառույցների ղեկավարները N1 տագնապ կհայտարարեն իրենց կառույցներում, անձամբ կմաքրեն բոլոր պատերը, կլվանան բոլոր դրոշները, կուղղեն բոլոր աթոռները, կկարգավորեն հերթերը ու համակարգը կսկսի աշխատել գրեթե անթերի։
Ստեղ կարևորը ղեկավարին աշխատանքից ազատելուց հատուկ նշել, որ ինքը ՀԵՌԱՑՎՈւՄ Է, ոչ թե սեփական դիմումի համաձայն, այլ իր ենթակայի թերացման պատճառով։ Ենթակային կարելի է նկատողություն տալ ու դրանով բավարարվել։
Մնացած ղեկավարները, նախարարները, ծառայության պետերը ու այլ պաշտոնյաները իրենց աթոռների համար անհանգստանալու պատճառով առանձին-առանձին կզրուցեն իրենց աշխատակիցների հետ, կխնդրեն, որպեսզի նրանք իդեալական աշխատեն, իրենք էլ իրենց հերթին աչք չեն փակի կեղտոտ պատերի ու անլվա դրոշների վրա։
Իսկ քանի դեռ բարձր օղակի ղեկավար անձնակազմը իրենց կաբինետից դուրս , որևէ այլ տարածքի համար սրտացավ չէ, ապա դեռ երկար աշխատանքից ստիպված կազատվեն լեյտենանտներ ու մասնագետներ։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան