ՌԴ Քննչական կոմիտեն հրապարակել է տեսանյութ Վորոնեժում ԱԻՆ-ի հայ կուրսանտին վթարի ենթարկելու մասին: Տուժած քաղաքացին հայազգի Դավիթ Գեւորգանն էր, ով Վորոնեժ էր եկել փրկարարի մասնագիտություն ստանալու համար:
Տղան հրաշքով փրկվել է եւ շատ վախեցած է: Նրան վրաերթի ենթարկած անձը մեկ շաբաթից ավել ազատության մեջ էր, մինչեւ որ համացանցում չհայտնվեց կատարվածի տեսանյութը: