Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց մի պահ պատկերացրեք` դոդը Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցներին` թվով մոտ 1.200 հոգու, ցանկացել է հանի գլխավոր փողոց փակելու, և դա մի ղեկավարի հանդեպ, ով լեգիտիմացրեց իր կեղտոտ փողերը։ Արա լավ ա անում, քիչ ա անում... Այ դրա համար էինք ասում` մի՛ վերածի օլիգարխին սեփականատերի։
Նույն բանն է սպասվում լֆիկի, «SAS»-ի Արտակի ու մնացյալների (օլիգարխների) դեպքում։ Սրանք պատրաստ են ցանկացած պահի դուրս գալ իրենց տիրոջ դեմ, ինչպես արեցին Սերժի դեպքում` քվեարկելով Նիկոլի օգտին, որ վարչապետ դառնա։ Չնայած կոնկրետ լֆիկի դեպքում այնքան էլ վստահ չեմ...
Սա միշտ էլ կարողանում է լեզու գտնել իշխանական ընտանիքների հետ։ Նախկինում լավ փորձառություն է ունեցել Քոչարյանների և Սարգսյանների հետ։ Ժամանակը հուշում է, որ նույնն էլ Փաշինյանների դեպքում է։ Փաստացի, մարդն ազատության մեջ է, շարունակում է լինել մոնոպոլ շաքարի ներկրման բիզնեսում և նախկինի նման մասնակցում է ԵԿՄ հավաքներին` չնայած այս կառույցում նույնպես տեղի ունեցավ «հեղափոխություն»։ Ի՞նչ ասեմ... Հալալ ա քեզ, միստր Ալեքսանյան։ Տակ ձյեռժած աժժ ջան»։